Լավրով-Չավուշօղլու հանդիպում. Կվերսկսվի ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքային խմբի աշխատանքը

Լավրով-Չավուշօղլու հանդիպում. Կվերսկսվի ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքային խմբի աշխատանքը

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի առաջին հանդիպումը թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից և հարաբերությունների վատթարացումից հետո: Բանակցություններն անցել են փակ ձևաչափով:

Լավրովի և Չավուշօղլուի բանակցությունները տեղի են ունեցել Սոչիում ընթացող ՍԾՏՀ ԱԳՆԽ նիստի շրջանակում: Նիստին մասնակցել են 12 անդամ պետության և ևս տասնյակ դիտորդ երկրների ներկայացուցիչներ:

Զրույցի ավարտին ԱԳ նախարարները հայտարարել են, որ մտադիր են կարգավորել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև վերսկսել ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեությունը: Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը պատրաստ է հանդիպել Ռուսաստանում նախագահ Պուտինի հետ Չինաստանում կայանալիք G20 գագաթնաժողովից ավելի շուտ, հայտնում է Lenta.ru-ն:

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է նաև, թե ՌԴ և Թուրքիայի դիրքորոշումներն այն հարցում, թե Սիրիայում ում համարել ծայրահեղական, համընկնում են:

Լավրովն իր հերթին ասել է, որ ըստ ՄԱԿ ԱԽ բանաձևերի ահաբեկչական խմբավորումներ են համարվում ԻՊ-ն, «Ջեբհաթ ան Նուսրան» և նրանց հետ կապված խմբավորումները: «ՌԴ-ն և Թուրքիան շահագրգռված են, որ կառուցողական ընդդիմությունը, որը դեռ գտնվում է ահաբեկիչների վերահսկվող տարածքներում, որքան հնարավոր է շուտ հանի այնտեղից իր ջոկատները: Հակառակ դեպքւմ նրանք կդիտարկվեն որպես «Ան Նուսրայի» հանցակիցներ»,-ասել է Լավրովը:

Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծիչի համար, Մոսկվան միջոցներ է ձեռնարկում վերականգնելու համար երկկողմ համագործակցությունը երկրների միջև:Հուլիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղևորությունների արգելքը հանելու վերաբերյալ: 2016-ի սկզբից Թուրքիա էր այցելել ընդամենը 138.000 ռուս զբոսաշրջիկ, ինչը մոտ 83%-ով պակաս է 2015-ի նույն ժամանակահատվածից: 2015-ին այդ թիվը հասնում էր 802.000-ի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---