Թուրքիան պատրաստ է ՌԴ-ին տրամադրել «Ինջիրլիք» ռազմակայանը

Թուրքիան պատրաստ է ՌԴ-ին տրամադրել «Ինջիրլիք» ռազմակայանը

PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է TRT հեռուստաալիքը:

Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծիչի համար, Մոսկվան միջոցներ է ձեռնարկում վերականգնելու համար երկկողմ համագործակցությունը երկրների միջև:

Ըստ նրա, Թուրքիան ահաբեկչական «Իսլամական պետության» հետ պայքարի շրջանակում տրամադրել է ռազմակայանը բոլոր երկրներին, որոնք ակտիվ պայքար են մղում ԻՊ դեմ, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Չավուշօղլուն նշել էր, որ ահաբեկչական ԻՊ-ն բոլորի թշնամին է և պետք է համատեղ պայքարել նրա դեմ:

Մինչդեռ հունիսի 23-ին Անկարան թույլ չէր տվել գերմանական պատվիրակությանն այցելել թուրքական «Ինջիրլիք» բազա, որտեղ տեղակայված է ՆԱՏՕ-ի ավիաբազան։ Գրավոր բացատրություն թուրքական կառավարությունը Գերմանիայի պաշտպանության նախարարությանը դեռևս չի տվել, սակայն, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` Անկարան այս մերժումը պայմանավորում է 2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումով։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան կվերսկսեն գործակցությունը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների հարցում: Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ էրդողանի հեռախոսազրույցը: Թուրքիան հավստիացրել է, որ ամեն ինչ կանի ապահովելու համար ռուսաստանցիների անվտանգությունն իր տարածքում: Հուլիսի 1-ին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի առաջին հանդիպումը թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից և հարաբերությունների վատթարացումից հետո:

Ընթերցեք նաև. Financial Times. Թուրքիան զիջումների կգնա Սիրիայում` հաշտվելով ՌԴ հետ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---