Խաչատրյանը և Բեռլիոզը Հայաստանի ֆիլհարմոնիկի կատարմամբ՝ Մարիինյան թատրոնում 4 հուլիսի 2016 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 12-ին «Սպիտակ գիշերների աստղերը» 24-րդ փառատոնի շրջանակում ելույթ է ունենալու Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Այս մասին տեղեկացրել են նվագախմբից: Որպես մենակատար հանդես է գալու ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը: Նվագախումբը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Աշխարհի ամենահայտնի և խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկում հայկական ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարելու է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Էկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան, հայտնում է Panorama.am-ը: «Սպիտակ գիշերների աստղերը» 24-րդ փառատոնը մեկնարկել է մայիսի 26-ին և կշարունակվի մինչև հուլիսի 24-ը: Փառոտոնի շրջանակում կայանալու է քան 160 ներկայացում և համերգ համաշխարհային բեմերի աստղերի մասնակցությամբ, երեք օպերայի և երկու բալետի պրեմերա, ելույթ է ունենալու տաս հրավիրված կոլեկտիվ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |