Իրանի դեմ պատերազմը կսկսվի ապրիլի 6-ի՞ն

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին աղբյուրը ռուսական ուժային կառույցներում հաղորդել է, որ ամերիկյան զինված ուժերը, որոնք գտնվում են Պարսից ծոցի շրջանում, «գործնականում ավարտել են Իրանի տարածքին հրթիռառումբային հարվածների նախապատրաստումը»: Ըստ աղբյուրի, ամերիկյան հրամանատարությունը պատրաստ կլինի առաջին հարձակմանը ապրիլի առաջին կեսին: Նա չի բացառել, որ հրթիռային հարվածից հետո կարող է որոշում կայացվել նաեւ ցամաքային գործողության անցկացման մասին: Իսրայելի հատուկ ծառայություններին մոտ Debka կայքը պնդում է, որ հարվածը Իրանին կհասցվի ապրիլի լույս 6-ի գիշերը: Գործողությունը կրում է «Խայթոց» անվանումը եւ կտեւի 12 ժամ, որի ընթացքում Իրանի տարածքի օբյեկտներին կհասցվեն հրթիռների եւ ռումբերի հարյուրավոր հարվածներ: Գործողության գլխավոր նպատակն է ոչնչացնել իսլամական հանրապետության, որին կասկածում են ատոմային զենք ստեղծելու ձգտման մեջ, միջուկային օբյեկտները:



Գործողության մեկնարկի համար առիթ կարող է հանդիսանալ 15 բրիտանացի նավաստիների գերեվարումը: Փորձագետները հիշեցնում են, որ երկու իսրայելցի զինծառայողների հափշտակումը առիթ հանդիսացավ Իսրայելի եւ «Հեզբոլլահի» միջեւ անցյալ տարվա պատերազմի համար:



Ջորջ Բուշի վարչակազմը հայտարարել է, թե Իրանի դեմ ԱՄՆ կողմից պատերազմ սկսելու հնարավորության մասին վկայող նշաններ չկան: «Ոչ մի նման նախանշան չկա»,-ուրբաթ օրը Վաշինգտոնում հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղարի պաշտոնակատար Դանա Պերինոն` պատասխանելով ամերիկյան լրագրողների այն հարցին, թե չի մոտեցել արդյոք ԱՄՆ-ն Իրանի դեմ զինված հակամարտության կան զինված դիմակայության բրիտանացի նավաստիների գերեվարման կամ այլ պատճառներով: «Բոլորը գտնում են, որ դա կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով»,-նշել է Պերինոն:

Դիտորդները նշում են, որ նավատորմի զորավարժությունները սկսվեցին Էռ-Ռիյադում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովից մեկ օր առաջ եւ իրանցի սահմանապահների կողմից բրիտանացի նավաստիներին գերեվարելուց մի քանի օր անց: Ըստ փորձագետների, ամերիկյան ռազմածովային ուժերի ներկայությունը Պարսից ծոցի շրջանում չորս տարվա ընթացքում առաջին անգամ վերադարձել է այն մակարդակին, որը կար 2003 թվականի մարտին Իրաք ներխուժելուց առաջ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---