Հունգարիան հոկտեմբերին հանրաքվե կանցկացնի փախստականների քվոտաների վերաբերյալ 5 հուլիսի 2016 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ԵՄ երկրներում քվոտավորման սկզբունքի հիման վրա փախստականների տեղաբաշխման նպատակահարմարության մասին հանրաքվեն տեղի կունենա Հունգարիայում հոկտեմբերի 2-ին: Այդ մասին հուլիսի 5-ին հայտարարել է երկրի նախագահ Յանոշ Ադերը: Մասնակիցները պետք է պատասխանեն հարցին. «Ցանկանո՞ւմ եք, որ Եվրամիությունը լիազորություններ ստանա Հունգարիայի քաղաքացիներ չհանդիսացող անձանց առանց երկրի խորհրդարանի համաձայանության Հունգարիա տեղափոխելու համար»: Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել ապօրինի միգրանտների արտաքսմանը երկրից առանց դատարանի որոշման, հայտնում է Deutsche Welle-ն: Հուլիսի 5-ից փախստականները, որոնց կձերբակալեն 8 կմ սահմանամերձ գոտու մոտ, առանց դատարանի կուղարկվեն հետ Խորվաթիա կամ Սերբիա: Միգրանտների մասին հանրաքվե անցկացնելու մտադրության մասին Բուդապեշտը հայտնել էր դեռ 2016-ի փետրվարին: Այն ժամանակ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարեց, որ դա համապատասխանում է հանրային տրամադրություններին: Քվոտաների ընդունումն առանց բնակչության համապատասխան աջակցության նա անվանեց «իշխանության գերազանցում»: Ըստ ԵՄ 120 000 փախստականի տեղաբաշխման մասին որոշման, Հունգարիան 2 տարում պետք է մոտ 2 000 ներգաղթյալի ընդունի: 2015-ի ավարտին Բուդապեշտը դիմել էր Եվրոպական դատարան քվոտավորումը չեղարկելու պահանջով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |