2 ապրիլի 2007 - 13:52 AMT
Բաքու. Ադրբեջանն երբեք թույլ չի տա օգտագործել իր տարածքը հարեւանների հետ պատերազմի համար
Ադրբեջանն երբեք հնարավորություններ եւ պայմաններ չի ստեղծի իր տարածքը երրորդ ուժերի կողմից հարեւան պետությունների դեմ օգտագործելու համար: Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ լինելով միջազգային կոալիցիայի անդամ, Բաքուն իր օդային տարածքը տրամադրեց հակաահաբեկչական գործողությանն աջակցելու համար: Սակայն Ադրբեջանը մտադիր չէ իր տարածքը տրամադրել հարեւանների դեմ ուղղված գործողությունների համար, հաղորդում է Day.az-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան, լինելով Թբիլիսիում, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կցանկանային անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենալ օգտագործել Ադրբեջանի օդակայանները: