Ռուսաստանը չի միացել ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսյան հռչակագրին

Ռուսաստանը չի միացել ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսյան հռչակագրին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Թբիլիսյան հռչակագրի նախագիծը, որին ռուսական պատվիրակությունը հավանություն չի տվել:

57 երկրի ավելի քան 700 պատվիրակ Թբիլիսիում ընթացող Խորհրդարանական վեհաժողովի նիստում քննարկել է գլոբալ միգրացիայի, տնտեսական գործակցության, անվտանգության և մարդու իրավունքների ոլորտին առնչվող հարցեր: Նստաշրջանն առաջին անգամն է անցկացվում Վրաստանում, այն մեկնարկել է հուլիսի 1-ին:

«Մենք կարողացանք մասնակցել միջոցառմանը, որտեղ գրեթե բոլոր պատվիրակները կարողացան իրենց դիրքորոշումն արտահայտել, սակայն կան որոշ բանաձևեր, որոնք ոչ մի կերպ չեն նպաստի եվրոպական անվտանգության ամրապնդմանը և մեծապես քաղաքական բնույթ են կրում: Ուստի մենք չենք կարող դրական քվեարկել Թբիլիսյան հռչակագրի ընդհանուր փաթեթի համար»,-հայտարարել է նիստում ռուսական պատվիրակության անդամը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Քվեարկության արդյունքում նախագիծը հաստատվել է, քանի որ դրա օգտին է քվեարկել 122 մարդ, դեմ` 6-ը, իսկ 7-ը ձեռնպահ է մնացել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---