ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է հոգ տանել Ղրիմի Տավրիկյան Խերսոնես ազգային արգելոցի մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է հոգ տանել Ղրիմի Տավրիկյան Խերսոնես ազգային արգելոցի մասին

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է հոգ տանել Տավրիկյան Խերսոնեսի հուշարձանների մասին: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, բացատրելով, թե Ղրիմի՝ ՌԴ կազմ մտնելուց հետո ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել թերակղզու հուշարձանների պահպանության համար։

2013-ին արգելոցը մտցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկ:

Միևնույն ժամանակ Նարիշկինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս որոշումը գնահատել է որպես «քաղաքական դրդապատճառներ»։

«Նման հարցերի քաղաքականացումը որևէ լավ բանի չի բերի: Ժամանակն է խոստովանել, որ եթե ղրիմցի գիտնականեր, հնագետները կարողացել են պաշտպանել այդ եզակի հուշարձանները ուկրաինական ղեկավարության ժամանակ, ապա այժմ ստեղծվել են ավելի բարենպաստ պայմաններ համատեղ գիտական աշխատանքների համար»,- հավելել է Պետդումայի խոսնակը, ՌԻԱ Նովոստիին հղումով գրում է Panorama.am-ը:

Տավրիկյան Խերսոնես ազգային արգելոցը խոշորագույն թանգարանային և գիտահետազոտական կառույց է, որի մեջ մտնում են հնագույն քաղաքավայր, յուրատեսակ գյուղատնտեսական շրջաններ, Չեմբալո ու Կալամիտա միջնադարյան ամրոցները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---