ՃՈ. Որոնք են նվազ նշանակության իրավախախտումները

ՃՈ. Որոնք են նվազ նշանակության իրավախախտումները

PanARMENIAN.Net - Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված նվազ նշանակության իրավախախտումների դրույթը երկու մասի է բաժանվում: Այս մասին հայտնել է ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը:

Նրա խոսքով՝ առաջինի մեջ են մտնում այն դեպքերը, երբ որոշակի ժամանակահատվածում վարորդի կողմից իրավախախտումը վերացնելու դեպքում պատատասխանատվություն չի կիրառվում, իսկ երկրորդն այն դեպքերն են, երբ կախված որոշակից իրավիճակից, իրավախախտումը կատարելու պայմաններից, վտանգավորության աստիճանից ուղղակի պատասխանատվության միջոց չի կիրառվում և նախազգուշացվում է արվում:

«Առաջին մասի մեջ կարող ենք ընդգրկել այնպիսի իրավախախտումներ, ինչպիսիք են թաղանթապատված ապակիներով վարելը, առանց համապատասխան փաստաթղթի տրանսպորտային միջոց վարելը կամ տեխզննման կտրոնը առանց փակցնելու վարելը»,-ասել է Չիլինգարյանը, գրում է Panorama.am-ը:

Նրա դիտարկմամբ՝ բոլոր դեպքերում նախատեսված է, եթե իրավախախտման կատարման տեղում վարորդը վերացնում է իրավախախտումը, ապա նրա նկատմամբ ընդհանրապես պատասխանատվության միջոց չի կիրառվում:

ՃՈ իրավաբանական բաժնի պետը միաժամանակ նշել է, որ մարդիկ ուղղակի օգտվում են այս նախազգուշացման դրույթից և նույնիսկ ունեցել են դեպքեր, որ մեկ տրանսպորտային միջոցի նկատմամբ նույն իրավախախտման համար 11 արձանագրություն է կազմվել: Այսինքն վարորդը 24 ժամվա ընթացքում վերացրել է իրավախախտումը, հետո նորից կատարել է. «Այստեղ խնդիր կա հակառակ ուղղությամբ և պետք է այնպիսի նորմեր մշակվեն, որ մարդիկ չկարողանան օգտվել նման հնարավորությունից և պարբերաբար չկրկնեն իրավախախտումը»:

2016-ի հունվարին ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը, որը երթևեկության կանոնների որոշ խախտումների համար նախատեսված պատժին վերաբերվող մի շարք փոփոխություններ է ներառում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---