2 ապրիլի 2007 - 17:05 AMT
ԱՄՆ-ի համար Ադրբեջանի ռազմական օդակայանների նշանակությունը խիստ չափազանցված է
«ԱՄՆ-ի համար Ադրբեջանի ռազմական օդակայանների նշանակությունը խիստ չափազանցված է»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Կովկասյան ԶԼՄ-ների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, ամերիկյան ՌՕՈՒ-ը առանց Ադրբեջանի ռազմակայանների էլ բավականին շատ կայաններ ունեն, որտեղից կարող են թռիչք կատարել դեպի Իրան: «Իրանը սահմանակից է Իրաքին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմակայաններ: Ռազմակայաններ կան նաեւ Սաուդյան Արաբիայում, Աֆղանստանում, Պարսից ծոցի երկրներում: Ադրբեջանական օդակայաններն ուղղակի հարկավոր չեն»,-ընդգծել է Իսկանդարյանը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Բրայզան Թբիլիսիում հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կարող է օգտագործել Ադրբեջանի ռազմակայանները: