«Կոմերսանտ». Հակառուսական պատժամիջոցներից աշխարհը $60 մլրդ կորուստ է կրել![]() 6 հուլիսի 2016 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Հակառուսական պատժամիջոցներին միացած երկրների չստացած եկամուտը 2013-ի դեկտեմբերից մինչև 2015-ի հունիսը կազմել է $60.2 մլրդ, գրում է «Կոմերսանտը»` համաշխարհային տնտեսության ֆրանսիական հետազոտական կենտրոնի`Centre d`Etudes Prospectives et d'Informations Internationales-ի վրա հղումով: Մինչ ճգնաժամը Ռուսաստանին բաժին էր ընկնում պատժամիջոցներին միացած երկրների արտահանման 2.3 %-ը: Պատժամիջոցների կիրառման ընթացքում առաքումների հավանականությունը նվազել է միջինը 8-14%-ով, արժեքը` 3.5-7.5 %-ով: Հարաբերությունների սրման սկզբում` 2014-ի փետրվարից հուլիս ընկած հատվածում, առաքումները նվազել են միջինը 14.6 %-ով, իսկ ռուբլու փոխարժեքը դոլարի համեմատ նվազել է միայն 614.6 %-ով: Պաշտոնական սահմանափակումների կիրառումից հետո` 2014-ի օգոստոսից սկսած, նվազել է միջինը 12.9%-ով, իսկ պատժամիջոցների կիրառմանը ենթակա ապրանքների մասով` 90%: Կորուստների երեք քառորդը (75 %) կրել են Եվրամիության երկրները, առաջին հեթին, Գերմանիան, որի կորուստը հասել է ամսական $830 մլն: Նրան հաջորդում են Ուկրաինան $450 միլիոնով, հետո Լեհաստանը, Նիդերլանդները, Ֆրանսիան և Ճապոնիան ամսական $ 200-ական դոլարով: Հուլիսի 1-ին Եվրամիությունը երկարացրեց ՌԴ դեմ գործող պատժամիջոցների ժամկետը: Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որի համաձայն սննդամթերքի էմբարգոն Արևմուտքի երկրների հանդեպ կգործի մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |