Չի կարելի լիովին բացառել, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություններ կարող է սկսել Իրանի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները միշտ չէ, որ ռացիոնալ տրամաբանությանը կարող են վերագրվել, հաճախ նրանք ղեկավարվում են ոչ թե քաղաքականությամբ, այլ հոգեբանությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Կովկասյան ԶԼՄ-ների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կախված է լինում երկրի ներքաղաքական իրավիճակից: «Այդ կապակցությամբ որեւէ բան կանխատեսելը շատ դժվար է: Չի կարելի լիովին բացառել, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություններ կարող է սկսել Իրանի դեմ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ դա տեղի չի ունենա»,-ընդգծել է հայ քաղաքագետը:



Հիշեցնենք, որ Իսրայելի հատուկ ծառայություններին մոտ կանգնած Debka կայքը պնդում է, որ Իրանի վրա հարձակումը տեղի կունենա ապրիլի լույս 6-ի գիշերը: Գործողությունը կրում է «Խայթոց» անվանումը եւ կտեւի 12 ժամ, այդ ընթացքում Իրանի տարածքի օբյեկտների վրա կարձակվեն հարյուրավոր հրթիռներ եւ ռումբեր: Գործողության գլխավոր նպատակն է ոչնչացնել իսլամական հանրապետության միջուկային օբյեկտները, որին կասկածում են ատոմային զենք ստեղծելու ձգտման մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---