Kinder շոկոլադում քաղցկեղածին տարրեր են հայտնաբերվել 6 հուլիսի 2016 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Foodwatch սպառողների իրավունքների պաշտպանության փորձագետները քաղցկեղածին տարրեր են հայտնաբերել Kinder շոկոլադում: Ինչպես հայտնում է The Independent-ը, շոկոլադի արտադրողի ապրանքներում հայտնաբերվել են այսպես կոչված հանքային արոմատիկ յուղեր (MOAH), որոնք առաջանում են նավթավերամշակման ժամանակ։ Նման յուղերի վտանգավոր քանակ է հայտնաբերվել փորձաքննության ենթարկված արտադրանքի (չիպսերից մինչև շոկոլադե սալիկներ) 20 նմուշից 3-ում (շոկոլադե սալիկներից 3-ում): Ինչպես նշում է The Local-ը, այդպիսի նյութերը կարող են քաղցկեղ առաջացնել: Ենթադրվում է, որ նրանք հայտնվում են շոկոլադի մեջ փաթեթավորումից: Foodwatch-ի ներկայացուցիչ Ջոն Հիգը հայտարարել է, որ խորհուրդ չի տալիս գնել այդ արտադրանքը, քանի որ այն «ուղղակի պիտանի չէ սննդի համար», գրում է Lenta.ru-ն: Կազմակերպությունը իրազեկել է հանրությանը փորձաքննության արդյունքների մասին և կոչ է արել շոկոլադի արտադրողին հանել վաճառքից վնասակար ապրանքը, բայց մերժվել է: Kinder Chocolate ապրանքանիշի սեփականատերը շոկոլադի և հրուշակեղենի այլ տեսակների արտադրող Ferrero SpA-ն է: Ընկերությունը տասնյակ գործարաններ ունի աշխարհով մեկ: 2016-ի փետրվարին Mars ամերիկյան կոնցեռնը Գերմանիայում վաճառքից հետ կանչեց «Մարս», «Սնիքերս» և «Միլքի ուեյ», ինչպես նաև Celebrations կոնֆետները դրանցից մեկում պլաստիկի մասնիկներ հայտնաբերելու պատճառով։ Առգրավման է ենթակա վերջին չորս շաբաթի ընթացքում Գերմանիա մատակարարած արտադրանքը։ Խոտան ապրանքի ժամկետայնությունը տատանվում է 2016-ի հունիսի 19-ից մինչև 2017-ի հունվարի 8-ը: Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն այն ժամանակ հայտարարեց, որ հայկական շուկայում Mars կոնֆետներում պլաստիկ չկա: «Այդ կոնֆետները Հայաստան են մատակարարվում Ռուսաստանից, որն ընդգրկված չէ այն 55 երկրի ցուցակում, որտեղ տարածված էր տվյալ արտադրանքը։ Նախօրեին Ռոսպոտրեբնադզորը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ ՌԴ-ն և ԵՏՄ երկրները ռիսկի գոտում չեն», - ասել է Առաքելյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին |