ՎՈՒԱՄ գագաթնաժողովում կքննարկվեն «սառեցված հակամարտություններին» վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հունիսին Բաքվում կկայանա ՎՈՒԱՄ-ի հերթական գագաթնաժողովը: Կազմակերպության անդամ հանդիսացող երկրների ղեկավարներից բացի, գագաթնաժողովում ակնկալվում է այլ երկրների պաշտոնյաների մասնակցությունը դիտորդի կարգավիճակով: Գագաթնաժողովում նախագահելու է Ադրբեջանը: Միջոցառմանը կընդունվի Բաքվի հռչակագիրը եւ 2007-2008 թթ. գործունեության ծրագիրը: Ակնկալվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն ՎՈՒԱՄ երկրների տարածքի «սառեցված հակամարտություններին» վերաբերող հարցեր, հաղորդում է «Նովոստի-Ազեբայջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---