Հնդիկ լրագրող. Պատերազմը Ղարաբաղում հմտորեն բեմադրված էր օվկիանոսից այն կողմ

PanARMENIAN.Net - Պատերազմը Լեռնային Ղարաբաղում հմտորեն բեմադրված էր օվկիանոսից այն կողմ, արագացնելու համար ԽՍՀՄ-ի անխուսափելի փլուզումը` մի կայսրության, որտեղ ուղղակի չէին հասնցում մարել անծայրածիր տարածքներում բռնկվող հակամարտությունները, գրում է հնդիկ լրագրող Ա.Շեքխարը: Ավելին, նրա կարծիքով, «ռեժիսորները հրաշալի գիտեին, թե ում կսատարի Ռուսաստանն այս հակամարտությունում եւ փորձեցին պոկել նրանից մահմեդական դաշնակիցներին, որոնք ԽՍՀՄ աջակցությամբ ուզում էին ցույց տալ իրենց բնույթն ու անզիջողությունը: Իմպերիալիստների համար օտար կյանքերը ոչ մի նշանակություն չունեն, նույնիսկ եթե հազարներով են զոհվում:



«Հաշվի առնելով աշխարհում ձեւավորված հանգամանքերը, իրադարձությունների հետագա ընթացքն այս տարածաշրջանում դժվար չէ կանխատեսել` երբ գնալով մոտենում է Իրանի դեմ ուղղված ռազմական գործողությունը, համաշխարհային սատրապը ցանկանում է շեղել համաշխարհային հանրության ուշադրությունն իր ճշմարիտ նպատակներից եւ լոկալ պատերազմներ հրահրել այլ երկրների միջեւ: Այդ պատճառով էլ Ադրբեջանը ցանկանում է վրեժխնդիր լինել իր զոհերի համար, վկայակոչելով այն, որ խաղաղ ջանքերը Հայաստանի հետ տարածքային վեճերի կարգավորման շուրջ ոչ մի գործնական արդյունք չեն տալիս: Եվ անկասկած այդ նոր հակամարտության դեպքում, ԱՄՆ համակողմանի աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին: Նոր արյունալի բախման հետեւանքները դժվար չէ կանխատեսել` հազարավոր խաղաղ բնակիչներ կզրկվեն իրենց կյանքից եւ տներից, հագուրդ տալու համար ԱՄՆ-ի կայսերական նկրտումներին եւ թուլացնելու համար Ռուսաստանի ազդեցությունն այդ տարածաշրջանում, որը հեռանկարում կարող է հանգեցնել Ռուսաստանի ամբողջական դուրս մղմանը Կովկասից»,-գրում է Ալոկ Շեքխարը, հաղորդում է «ՑենտրԱսիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---