Է. Մամեդյարով. Ղարաբաղյան հարամարտության կողմերը պետք է շարունակեն բանակցությունները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է շարունակեն բանակցությունները, որպեսզի նրանց դիրքորոշումները հանընկնեն: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամդեյարովը: Խոսելով մարտի կեսերին Ժնեւում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին բանակցությունների մասին` ադրբեջանցի նախարարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են «նորից հանդիպել, նորից ճշտել դիրքորոշումները», ինչը ներկա դրությամբ քննարկվում է:



Է. Մամեդյարովն ասել է, որ միջազգային միջնորդներն առաջարկում են արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների եւս մեկ հանդիպում անցկացնել Հայաստանում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: Ամենայն հավանականությամբ, համանախագահները եւս մեկ հանիպում անցկացնելու անհրաժեշտություն են տեսնում, որպեսզի գործընթացը շարունակվի անմիջապես ընտրություններից հետո, հավելել է նա, հայտնում է «ANS»-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---