ՀՀ գազամատակարարումը 1 ամսով դադարեցվում է. Կօգտագործվի գազապահեստարանը11 հուլիսի 2016 - 12:15 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է՝ Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով: Այս մասին Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին: Մայիսի 30-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է գազի սակագների նվազում նախատեսող որոշումը:Մինչև 10.000 խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 146.700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (146 դրամ՝ 1 խմ դիմաց): Խորանարդ մետրի արժեքն, այսպիսով, նվազեցվել է 9.3 դրամով: 10 հազար խորանարդ մետրից ավել սպառողների համար սակագինն էժանացել է մոտ $20-ով՝ 1000 խմ դիմաց, $276.98-ից դառնալով $257.56: Այսպիսով, խոշոր սպառողների համար գազն էժանանում է մոտ 20 ցենտով՝ 1 խմ դիմաց: Նոր սակագներն ուժի մեջ են մտնում հունիսի 1-ից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |