13-րդ «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը տրված է. Փարաջանովի թանգարանը՝ Եվրոպական կինոմշակույթի գանձ

13-րդ «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը տրված է. Փարաջանովի թանգարանը՝ Եվրոպական կինոմշակույթի գանձ

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրվել է հուլիսի 10-ին:

Փառատոնային առաջին օրն սկսվել էր մամուլիսի ասուլիսներով, որոնց ընթացքում իրենց ֆիլմերը ներկայացրել են «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի մասնակիցներ Գարեգին Պապոյանը («Սխտորաշեն»), Լուսինե Պապոյանը («Ռադիոլա») և Էվելինա Բարսեղյանը («Բրավիստը»):

Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կամակերպվել էր Սուրբ Զորավոր եկեղեցում:

Շառլ Ազնավուրի հրապարակում, անվանի այլ հայ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի և Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը: Արարողությունը ուղեկցվոլ է ՀՀ ոստիկանության փողային նվագախումբ կատարումներով:

Կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում: Մինչ մեկնարկն անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցներն անցան Շ.Ազնավուրի հրապարակում տեղադրված կարմիր գորգով: Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այնուհետև ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը:

Բացման արարողության ընթացքում հայտարարվել է, որ Եվրոպական կինոակադեմիան մրցանակ է շնորհում «Սերգեյ Փարաջանովի թանգարանին»՝ Եվրոպական կինոմշակույթի գանձ: Որոշվել է ստեղծել Եվրոպական կինոմշակույթի գանձերի ցուցակ, ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի նման:

Փառատոնի մեկնարկին նվիրված հանդիսությանը հաջորդել է 13-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի «Զարե»-ի ցուցադրությունը` Վահագն Հայրապետյանի հատուկ ֆիլմի համար գրված երաժշտությամբ:

Հունիսի 22-ին ներկայացվել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու միջազգային ժյուրիների կազմը:

«Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը ներկայացրել է, թե ովքեր են հյուրընկալվելու Հայաստանում` կինոփառատոնի շրջանակում:

«Այս տարի կինոփառատոնի հյուրը կլինի հանրահայտ դերասանուհի Ժակլին Բիսեթը, որի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը կլինի նաև. կցուցադրվեն «Ամերիկյան գիշեր», «Սպանություն արևելյան ճեպընթացում» և «Բուլիթ» ֆիլմերը: Բիսեթին նաև մրցանակ կհանձնենք: Բացի այդ` կլինեն հետահայաց ցուցադրություններ` սերբ կինոռեժիսոր Ժեմիլիր Ժիլնիկի և անվանի ռեժիսոր ու օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի: Երկուսն էլ կլինեն Հայաստանում»,- հայտնել է Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի նախագահ է ընտրվել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---