$15.6 մլն ԱՄՆ-ից` Ավանում լաբորատորիաների կառուցմանն ու վերանորոգմանը

$15.6 մլն ԱՄՆ-ից`  Ավանում լաբորատորիաների կառուցմանն ու վերանորոգմանը

PanARMENIAN.Net - Ավան վարչական շրջանի ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազման գործակալության աջակցությամբ բացվել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիան ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիաները:

Լաբորատորիաները բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազման գործակալության համատեղ սպառնալիքների ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջը:

Առողջապահության նախարար Մուրադյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և կարևորել Հայաստանում նման լաբորատորիաների գոյությունը:

Գյուղատնտեսության նախարար Կարապետյանն էլ ասել է. «Տարիներ շարունակ մենք ձգտել ենք, որպեսզի անասնաբուժության և անասնապահության ոլորտում մենք ունենանք համաշխարհային անասնաբուժության չափորոշիչներին համապատասխան անասնաբուժական ոլորտ և համապատասխան լաբորատորիա: Այսօր դա իրականություն է, և պատահական չէ, որ այս երկու լաբորատորիան կողք կողքի են, որովհետև մարդկանց և կենդանիների առողջությունը շաղկապված են իրար»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լաբորատորիաների բացման վերաբերյալ ասել է , որ ԱՄՆ և ՀՀ կառավարությունները համագործակցելով կառուցել են այս շենքերը, որպեսզի Հայաստանն ու տարածաշրջանը պաշտպանեն հատուկ ախտածիններից:

Դեսպանը հայտնել է, որ երկու պետության համագործակցության արդյունքում Հայաստանում կկառուցվի հինգ մարզային լաբորատորիա, որոնք կապված են լինելու կենտրոնական կառույցի հետ, իսկ վաղը բացվելու է մեկ մարզային լաբորատորիա:

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազման գործակալության համատեղ սպառնալիքների ծրագրի տնօրեն, դոկտոր էլիզաբեթ Ջորջն էլ հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորի հիմնովին կառուցման համար ներդրել է 4.1 մլն ԱՄՆ դոլար, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի վերանորոգման համար ԱՄՆ կառավարությունը տրամադրել է 9.8 մլն ԱՄՆ դոլար, ապահովելով շենքի սեյսմակայունությունը, ինչպես նաև կատարելով լաբորատոր և կառուցվածքային վերանորոգումներ: Նրա խոսքով`բացի այդ, ԱՄՆ կառավարությունը երկու կենտրոնական կառույցների համար գնել է 1.7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ կահույք և նոր սարքավորումներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---