Ապրիլի 10-12 Սուխումում չճանաչված հանրապետությունների նախագահները քննարկելու են կոսովյան խնդիրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-12 Սուխումում անցնելու է չճանաչված հանրապետություններ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի նախագահների հանդիպումը, որոնք 2006 թվականին ձեւավորել են «Հանուն ժողովուրդների եւ ժողովրդավարության» միությունը: Հարավային Օսիայի ԱԳՆ ղեկավար Մուրադ Ջիոեւի խոսքերով, նախագահները քննարկելու են կոսովյան թեման: «Չնայած միության յուրաքանչյուր մասնակից վստահ է, որ պետք է եւ իրավասու է հասնել ճանաչման` անկախ Կոսովոյի հարցի լուծումից: Մենք բոլորս ավելի վաղ ենք հայտարարել մեր ինքնավարության մասին: Բացի այդ, մենք վստահ ենք, որ Կոսովոն անպայման նախադեպ կդառնա` անկախ Արեւմուտքի ցանկությունից»,- նշել է նա:



Ինչ վերաբերում է գագաթնաժողովին ԼՂՀ ներկայացուցչի բացակայությանը, ապա, Ջիոեւի խոսքերով, շարժման յուրաքանչյուր մասնակից նորմալ հարաբերությունների մեջ է ԼՂՀ-ի հետ` երկստեք հիմքով: «Շատ ընդհանուր բաներ կան: Լեռնային Ղարաբաղը մասնակցում է չճանաչված հանրապետությունների արտգործնախարարների նիստին: Սակայն բոլորն իրենց յուրահատկություններն ունեն: Ղարաբաղցիները դիտորդներ են ուղարկում միության շրջանակում մեր հանդիպումներին, եւ մենք ուրախ ենք, մեր շփումներն աշխույժ են»,- ընդգծել է Հարավային Օսիայի ԱԳՆ ղեկավարը, գրում է «Վրեմյա Նովոստեյ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---