Նոր նամականիշ՝ նվիրված Եվրո 2016-ին

Նոր նամականիշ՝ նվիրված Եվրո 2016-ին

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին շրջանառության մեջ է դրվում նոր նամականիշ՝ նվիրված Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն Եվրո 2016 թեմային: Նամականիշի հետին պլանում պատկերված է «Ստատ դե Ֆրանս» Ֆրանսիայի ազգային մարզադաշտը` գունավորված Ֆրանսիայի դրոշի գույներով: Առաջին պլանում պատկերված են Եվրո 2016-ի գավաթը և խաղային իրադրությունում գտնվող երկու ֆուտբոլիստներ:

Նամականիշի անվանումն է՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն «Եվրո 2016»: Թողարկման օրը՝ 15 հուլիս 2016թ., դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի: Տպագրվել է Cartor տպարանում (Ֆրանսիա):

Չափսերն են՝ 40,0 x 24,0 մմ, տպաքանակը՝ 60.000, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---