Թուրքիայում հեղաշրջման փորձի հետքերով ձերբակալվածների թիվը մոտենում է 3000-ի (Թարմացվող)16 հուլիսի 2016 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են: PanARMENIAN.Net ը շարունակում է հետևել Թուրքիայում զարգացումներին: 16:20 Թուրքիայում ձերբակալված է 2839 մարդ, հայտնում է Telegraph-ը՝ հղում անելով վարչապետ Յըլդըրըմին: 16:01 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է հեղաշրջման փորձը, նշելով, որ « Թուրքիայում կայունությունը կարևոր է տարածաշրջանի համար» 15:32 Հայաստանից Թուրքիա մեկնող ավտոբուսները կասեցնում են ուղևորությունները: 15:28 Շըրնաքում 300-ից ավել թուրք զինվոր է ձերբակալվել. նրանց թվում են կապիտաններ և մայորներ, հայտնում է Hurriyet-ը:
15:09 Թուրքիայում պետական հեղաշրջման մասնակիցների թվում է Սու-24-ը խոցած օդաչուն, հայտարարել է Անկարայի քաղաքապետ Մելիխ Գյոքչեքը: 15:00 Անկարայի մերձակայքում հերթական ռազմական ուղղաթիռն է խոցվել, հայտնում է Reuters գործակալությունը: 14:36 Խռովարարները գրավել են ռազմանավ, որի վրա գտնվում է նավատորմի հրամանատարը: 14:17 Թուրքական ռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարել Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի մերձակայքում: 8 զինվորականներ հանձնվել են հույն իրավապահներին ու քաղապաստան հայցել: 14:06 Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվն, այսպիսով, հասել է 265-ի: 13:20 Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Այդ մասին է հայտարարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Մյուեզինօղլուն, հայտնում է BBC-ն: 13:17 Գլխավոր շտաբում գտնվող մոտ 150 ապստամբ զինվորական բանակցություններ են վարում իշխանությանը հավատարիմ ուժերի հետ հանձնվելու վերաբերյալ, հայտնում է Anadolu-ն: Ըստ վարչապետ Յըլդըրըմի, հեղաշրջումը «90%-ով» ճնշված է: 13:04 Հայ-թուրքական սահմանը հսկող ռուս սահմանապահները ուժեղացրել են վերահսկողությունը: 12:39 Ըստ «Անադոլու» պետական գործակալության, հեղաշրջման փորձի հեղինակը պաշտոնաթող գնդապետ Մուհարրեմ Քյոսեն է: Ընդհանուր առմամբ, կազմակերպիչները 37-ն են:
12:29 «Հիզմեթ» շարժման առաջնորդ, ընդդիմադիր թուրք հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենը հերքում է հեղաշրջման փորձին իր որևէ առնչությունը: 12:20 Guardian-ի փոխանցմամբ, Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ումիտ Դունդարը հայտնել է, որ սպանվել է 104 խռովարար: Նա նշել է, որ նոր հայտնած տվայլները չեն ներառում ավելի վաղ հայտարարված 90 զոհին, ներառյալ 47 խաղաղ բնակիչներին, զոհերի թիվն այսպիսով հասավ 194-ի: Ապստամբների մեծ մասը ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ են. նրանք առևանգել են մի շարք բարձրաստիճան զինվորականների: 11:37 Մի շարք երկրների ու կառավարությունների, ԵՄ, ՄԱԿ ու ՆԱՏՕ-ի ղեկավարները Թուրքիայում կայունությունը վերականգնելու կոչ են արել: Եվրամիությունը չի բացառել, որ կատարվածը կարող է կրիտիկական հետևանքներ ունենալ Թուրքիայի հետ հարաբերություններում, փոխանցում է «ՌԻԱ-Նովոստին»: 11:19 Թուրքիայում Կարմիր խաչի նախագահ Քերեմ Քիրինքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հեղաշրջման փորձի ընթացքում 100 մարդ է սպանվել: Ըստ նրա, Անկարայում հոսպիտալացվել է 800 մարդ, Ստամբուլում՝ 200: 11:13 ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ, նախնական տեղեկություններով Թուրքիայում իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այդ երկրում տուժած ՀՀ քաղաքացիների համար նախարարությունում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552: 11:03 Քաղաքական երեք կուսակցության առաջնորդները շաբաթ ցերեկը ելույթ կունենան Թուրքիայի խորհրդարանում:
10:54 Զոհերի թիվն ընդհանուր առմամբ հասել է 90-ի, փոխանցում է Anadolu-ն: Եվս 1154 մարդ վիրավոր է: 10:33 Ստամբուլում Turkish Arlines-ի ներկայացուցիչները հայտաարել են, որ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը վերականգնել է աշխատանքը, փոխանցում է ABC News-ը: Որոշ աղբյուրներ հայտնում են բանակում ձերբակալությունների ու պաշտոնանկությունների մասին` մասնավորապես, պաշտոնանկ է արվել 5 գեներալ և 29 գնդապետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են երկրում տիրող իրավիճակը: Ավելի վաղ փոխվարչապետ Քուրթուլմուշը հայտարարել էր հարյուրավոր վիրավորների մասին: Արդարադատության նախարարը տեղեկացրել է հեղաշրջման մասնակից 1563 մարդու ձերբակալության մասին՝ չբացառելով, որ այդ թիվը դեռ կաճի, հայտնում է Ermenihaber-ը: Բոսֆորի կամուրջը փակած ապստամբ զինվորականները հանձնվում են կառավարական ուժերի ճնշմանը: Նշվում է, որ 50 հոգի արդեն հանձնվել է: Բոսֆորի կամուրջը փակած ապստամբ զինվորականները հանձնվում են ոստիկաններին: Անհայտ է մնում Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի ճակատագիրը. Ավելի վաղ հայտնել էին, որ մի խումբ զինվորականների կողմից նա պատանդ է վերցվել: Վարչապետ Յիլդիրիմը հայտնել է ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման մասին: Փոխվարչապետ Քուրթուլմուշը վստահեցրել է, որ մի քանի ժամից ամբողջ վտանգը կչեզոքացվի: Ստամբուլի և Անկարայի որոշ տեղերում ապստամբ ուժերը շարունակում են լոկալ բնույթի փոքր մարտերը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր ուժերին ճգնաժամային իրավիճակում դեմոկրատական ուղուն հավատարիմ մնալու համար: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ խստագույնս կպատժվեն բոլոր նրանք, որոնք մասնակցություն են ունեցել ռազմական հեղաշրջմանը: Էրդողանը կատարվածը բնորոշել է որպես ազգային միասնությունը պառակտելու փորձ և կրկին մեղադրանքը հասցեագրել գյուլենականներին: Խորհրդարանը 14:00-ին արտահերթ նիստ կգումարի: Ընթերցեք նաև. Թուրքիայում հեղաշրջման փորձ է, զինվորականների, բնակչության և ցուցարարների բախումներ Հղումներ թեմայով. Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն |