Ղարաբաղի հարցը խոչընդոտում է ԱՄՆ-ի մտահղացումների իրագործմանը Կովկասում

PanARMENIAN.Net - «Հարավային Կովկասի առաջնակարգ նշանակությունը ռազմավարական տեսանկյունից դրա տնտեսական նշանակությունը երկրորդական դարձրեց, սակայն իրադարձությունների նման զարգացումը հակասում է տարածաշրջանի պետությունների շահերին»,- գտնում է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը: «Հարավային Կովկաս. ռազմական պլացդարմ կապիտալիստական դրախտի փոխարեն» հոդվածում նա նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները կենսականորեն շահագրգռված են, որպեսզի Հարավային Կովկասը սկսի կարեւոր դեր խաղալ Կենտրոնական Ասիայից էներգակիրների տրանզիտի հարցում. «Սակայն Հայաստանը ի սկզբանե դուրս մնաց նոր էներգամիջանցքների կառուցման գործընթացից Ղարաբաղի հակամարտության պատճառով: Արդյունքում, տարանցիկ պետությունների դերակատարմանը կարող են հավակնել միայն Ադրբեջանն ու Վրաստանը: ԱՄՆ վարչակազմի կարծիքով, լավագույն տարբերակը կլիներ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի միաժամանակյա մուտքը ՆԱՏՕ: Նման հեռանկարը պաշտպանում են պաշտոնական Թբիլիսին եւ որոշակի վերապահումներով Բաքուն (որը պահանջում էր մինչ այդ ապահովել Հայաստանի զորքերի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից եւ այլ «օկուպացված» տարածքներից եւ վերադարձնել դրանք ադրբեջանական կառավարության վերահսկողության ներքո)»,- գրում է ռուս քաղաքագետը:



Նրա կարծիքով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող հակամարտությունը եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը խոչընդոտում են ԱՄՆ-ի մտահղացումների իրագործմանը Կովկասում: «Դեռեւս ԱՄՆ-ին եւ նրանց դաշնակիցներին չի հաջողվել գտնել ընդունելի փոխզիջման բանաձեւը Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Այս պայմաններում Վաշինգթոնը հրաժարվել է ՆԱՏՕ-ին ողջ Հարավային Կովկասի անդամակցությունից: Դրա փոխարեն հայտարարվել է այն մասին, որ տվյալ փուլում Վաշինգթոնը հանդես է գալիս ՆԱՏՕ-ին միայն Վրաստանի անդամակցության օգտին»,- ընդգծում է «Նովայա Պոլիտիկա» կայքում հրապարակված հոդվածի հեղինակը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---