Երևանի զբոսաշրջային ընկերություններն այցելել են Արցախ16 հուլիսի 2016 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ և ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության հետ համատեղ կազմակերպվել է երևանյան զբոսաշրջային ընկերությունների ճանաչողական այցը ԼՂՀ։ Այցի շրջանակում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում-քննարկում՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը կարևորել է Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցությունն ու ընդգծել, որ զբոսաշրջության խթանման ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերի արդյունքում նկատվում է դրական շարժ։ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը համոզմունք է հայտնել, որ Արցախում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները կլինեն շարունակական։ Հանդիպում-քննարկման շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Մայա Թոխալյանն էլ ներկայացրել է ԼՂՀ այցելության զբոսաշրջային նոր փաթեթների մի շարք տարբերակներ, որոնք հնարավորին կնպաստեն զբոսաշրջության ակտիվացմանը: Ճանաչողական այցի ընթացքում Արցախում գտնվող երևանյան զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները կայցելեն նաև Շուշի, Տիգրանակերտ, թանգարաններ, ինչպես նաև պատմամշակութային և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ վայրեր։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |