Սեֆիլյանը՝ «Սասնա ծռերին». «Որոշեք ինքներդ» (Թարմացվող)17 հուլիսի 2016 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» նախաձեռնության մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել: Պատանդների թվում է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը: PAN-ը հետևում է դեպքերի զարգացումներին: Մինչև ժամը 21:00-ն տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին ծանոթացեք այստեղ: Կարևորագույն փաստերը հակիրճ շարադրված են այստեղ: 00:32 Շենքը գրավողները խոստացել են ուժի չդիմել, եթե ոստիկանները ևս ուժ ճկիրառեն: Այդ մասին է հայտարարել լրագրողներին Նիկոլ Փաշինյանը: 23:58 Մայր Աթոռը մտահոգությունն է հայտնել ծավալվող իրադարձությունների վերաբերյալ ու ողջախոհության է կոչում հարձակումն իրականացրած անձանց: «Զինված ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում: Այսօր մեր ժողովրդի համախմբվածությունը, համազգային համերաշխությունը և միասնականությունը կենսական են և հրամայական` մեր երկրի սահմաններն անառիկ պահելու և հայոց պետականությունն ամուր և ապահով պահպանելու համար», - ասվում է հաղորդագրությունում: 22:26 ՊՊԾ գունդը գրավածներից Պավլիկ Մանուկյանը զրուցել է հեռախոսով Ժիրայր Սեֆիլյանի մասին: Այդ մասին ինքը Մանուկյանը հայտնել է «Ժողովուրդին»: «Ես ներկայացրեցի իրավիճակը, թե ինչեր են կատարվեր, բայց ինքը տեղյակ չէր: Դրա համար ասեց` որոշեք ինքներդ: – Մենք գնալու ենք մինչև վերջ: Պատանդներն իրենց հանգիստ են զգում, ամեն ինչ կանենք, որ պատանդներին ոչինչ չպատահի նույնիսկ «շտուրմի» դեպքում», - ասել է նա: 22:20 Ոստիկանությունը խուզարկում է նաև Երևան մտնող ավտոմեքենաները 21:59 ԱՄՆ դեսպանատունը twitter-յան իր էջում հերքել է պետքարտուղար Ջոն Քերիին վերագրվող հայտարարությունը այն մասին իբր «Թուրքիայի ու Հայաստանի ղեկավարները հասցրել են երկիրներում իրավիճակը քաղաքացիական պատերազմի շեմին» 21:38 ԱՄՆ պետդեպը տարածել է հայտարարություն, որում խորհուրդ է տալիս քաղաքացիներին խուսափել ՊՊԾ գնդի տարածքին մոտ գտնվելուց: 20:50 Ոստիկանությունը քաղաքի տարբեր վայրերից ողջ օրը բերման է ենթարկել տարբեր մարդկանց: Նրանց թվում են «Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստներ Դավիթ Սանասարյանը, Անդրեաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանը: Այդ մասին է հայտնել Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ բոլոր բերման ենթարկվածները տարվել են ոստիկանություն օրինական հիմքերով ու ազատ կթողնվեն սահմանված ժամկետներում, եթե այլ արարքներ չեն գործել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |