Իսպանիայի Հայկական դաշինքը կոչ է անում իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսպանիայի Հայկական ասոցիացիաները, որի անդամների թիվը հասնում է 50 հազարի, միավորվել են դաշնության մեջ` գործողությունները համակարգելու եւ իրենց դերը իսպանական հանրության շրջանում բարձրացնելու նապատակով: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, դաշնության հիմնական նպատակներից է հայ համայնքի իրավունքների պաշտպանության աշխատանքային խումբ ստեղծելը: Ապրիլի 22-ին Մադրիդում Հայկական դաշինքը Իսպանիայի ղեկավարությանը կներկայացնի երկու փաստաթուղթ, որոնցից առաջինը կոչ է անում վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ երկրորդը վերաբերում է ապրիլի 24-ին այն քաղաքներում, որտեղ կան հայ համայնքներ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողության անցկացմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---