Թուրքիայի քաղաքացիների 2/3-ը դեմ է նրան, որ Էրդողանն ընտրվի երկրի նախագահ 9 ապրիլի 2007 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում նախագահական մարաթոնի շեմին, որը կմեկնարկի ապրիլի 16-ին եւ մեկ ամսվա ընթացքում կորոշի, թե ով է լինելու պետության նոր ղեկավարը յոթնամյա ժամկետում, լարվածությունը գնալով աճում է: Ընտրությունների շեմին տեղի հասարակական կազմակերպությունները նախատեսում են ապրիլի 14-ին Անկարայում բազմահազար հանրահավաք կազմակերպել ի պաշտպանություն ժողովրդավարության, իսկ ընդդիմությունը սպառնում է դիմել Սահմանադրական դատարան, եթե նախագահական ընտրությունների առաջին փուլում խորհրդարանում, որտեղ կայանալու է քվեարկությունը, չապահովվի սահմանադրական մեծամասնություն: Ընտրությունների առաջին երկու փուլերի ժամանակ 550-տեղանոց խորհրդարանում պետք է ներկա լինեն 367-ից ոչ պակաս թվով պատգամավորներ, ինչը կազմում է սահմանադրական մեծամասնություն: Հակառակ դեպքում, քվեարկությունը անվավեր կհամարվի: 354 մանդատ ունի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը, ինչը թույլ չի տալիս նրան ինքնուրույն ապահովել սահմանադրական ներկայությունը իշխանության օրենսդիր մարմնում: 153 մանդատ ունի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, 19-ը` Հայրենիքի աջակենտրոնամետ կուսակցությունը, 10-ը` անկախ պատգամավորները եւ 7` այլ կուսակցությունների ներկայացուցիչները: Մեջլիսում յոթ տեղ թափուր է, իսկ խորհրդարանի ղեկավար Բյուլենթ Առինջը, որը ներկայացնում է ԱԶԿ-ն, ընտրություններին չի մասնակցում: Հասարակական կարծիքի վերջին հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի քաղաքացիների գրեթե երկու երրորդը դեմ է, որ Էրդողանը դառնա երկրի նախագահ: Հարցվածների 71,2 տոկոսը համոզված է, որ էրդողանը չպետք է առաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար: Վարչապետի օգտին են հանդես եկել միայն 23,6 տոկոսը, հաղորդել է «Ջումհուրիեթ» թերթը մարտի հարցման արդյունքներով, որ անց է կացրել «Սոնար» ընկերությունը երկրի 14 խոշոր գավառներում 1659 մարդկանց շրջանում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ապրիլին Թուրքիան կընտրի իր 11-րդ նախագահին: Միայն երկու անգամ է հաջողվել այդ ընտրությունը միաձայն կատարել, երբ երկիրը գլխավորում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը եւ նրա հետնորդ Իսմետ Ինենյուն: Առավել հաճախ նախագահն ընտրվել է երրորդ փուլում: Հենց այդպես են ընտրվել երեք վերջին նախագահներ Տուրգուտ Օզալը, Սուլեյման Դեմիրելը եւ իր նախագահությունն ավարտող Ահմետ Նեջեթ Սեզերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |