Գերմանիայում գնացքի ուղևորների վրա հարձակվողի սենյակում ԻՊ դրոշ են հայտնաբերել

Գերմանիայում գնացքի ուղևորների վրա հարձակվողի սենյակում ԻՊ դրոշ են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Գերմանիայում կացինով մարդատար գնացքի ուղևորների վրա հարձակվողը 17-ամյա փախստական է Աֆղանստանից: Նրա սենյակի խուզարկության ժամանակ առգրավվել է ձեռքով նկարած ԻՊ դրոշ: Այդ մասին հայտարարել է Բավարիայի ՆԳՆ ղեկավար Յոահիմ Հերմանը:

Կացինով և դանակով զինված տղամարդը հարձակվել է գերմանական Տրոյտխլինգենից Վյուրցբյուրգ ընթացող գնացքի ուղևորների վրա:

«Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ձեռքով նկարված «Իսլամական պետության» դրոշը: Այդ ամենն այժմ պետք է հավաքել, պատկերացում ստանալու համար, թե որոնք են եղել դրդապատճառները, արդյոք նա կապեր ունեցել է իսլամիստների հետ, թե ինքն է ծայրահեղականացել»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին ARD վրա հղումով:

Ըստ իրավապահների, անչափահասը մենակ է եղել գնացքում և «միայնակ է կատարել հանցագործությունը»:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ի երեկոյան` 21:15: Ոստիկանությունը հայտնում է առնվազն 15 տուժածի մասին, ԶԼՄ-ները նշում են ավելի քան 20 տուժածի մասին:

«Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ի երեկոյան` 21:15: Անհայտ պատճառներով տղամարդը հարձակվել է ուղևորների վրա: Նա զինված էր կացինով և դանակով»,-ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ԶԼՄ-ների, հարձակվողին հաջողվել է հեռանալ գնացքից, սակայն, ի վերջո, նրան գնդակահարել են ոստիկանները: Որոշ տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Այդ ուղղությամբ ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---