ՎՈՒԱՄ-ը նախապատրաստում է իր քաղաքականության շնորհանդեսն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում

PanARMENIAN.Net - Այս տարվա աշնանը ՎՈՒԱՄ-ը մտադիր է կլոր սեղան կազմակերպել ԱՄՆ-ում, նպատակ ունենալով ներկայացնել կազմակերպության հնարավորությունները: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ, ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: «ՎՈՒԱՄ-ի, որպես տարածաշրջանային կազմակերպության, շնորհանդեսի նպատակով կանցկացվի կլոր սեղան ամերիկացի փորձագետների մասնակցությամբ»,-նշել է նա: Նա ընդգծել է, որ ՎՈՒԱՄ-ը մտադիր չէ սահմանափակվել միայն ԱՄՆ-ի ներկայությամբ: «Մենք նախատեսում ենք նմանատիպ միջոցառումներ անցկացնել նաեւ Բրյուսելում` Եվրամիության հետ»,-ասել է նա, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---