Ջ. Հենիք. ԱՄՆ-ն բանակցություններ չեն տանում Հարավային Կովկասում ՀՀՊ համակարգ տեղադրելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ներկա դրությամբ, ԱՄՆ-ն բանակցություններ չեն տանում Հարավային Կովկասի երկրներից որեւէ մեկի տարածքում Հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման մասին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապի վարչության ղեկավար Ջոնաթան Հենիքը:



Ինչպես ավելի վաղ հայտնել էր PanARMENIAN.Net ը, մարտի սկզբին ելույթ ունենալով Բրյուսելում` ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգն ասել էր, որ Պենտագոնը ցանկանում է հակահրթիռային պաշտպանության ռադար տեղակայել Կովկասի երկրներից մեկում: Ընդ որում, Հենրի Օբերինգը չէր ճշտել, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ-ից նման խնդրանք չեն ստացել:



Ավելի ուշ Օբերինգը ասել էր, որ «նրանք չեն դիմել Կովկասի երկրներից որեւէ մեկին ռադիոտեղորոշիչ տեղակայելու առաջարկով»: Նրա խոսքերով, պաշտպանությունը ուժեղացնելու, Իրանի հնարավոր վտանգից պաշտպանվելու համար ուսումնասիրել են Իրանից դեպի Եվրոպա ու դեպի ԱՄՆ հրթիռային հարվածների հնարավոր ուղեգծերը ու գտել, որ հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու հարմար երկրները Չեխիան ու Lեհաստանն են: «Բացի Չեխիայից ու Lեհաստանից, այլ երկրների մենք չենք դիմել հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու խնդրանքով», - վստահեցրել է Օբերինգը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---