Սերգեյ Իվանով. Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության խնդիրները հաջողությամբ լուծվում են

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դրական դինամիկա կա տնտեսական հարաբերություններում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: Նրա խոսքերով, այդ մասին են վկայում օբյեկտիվ թվերը, մասնավորապես, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության 70-80- տոկոսանոց աճը: «Կարեւորն այն է, որ այսպես կոչված էթնիկ ներդրումների հետ մեկտեղ նկատվում է ռուսական կապիտալի ներդրումների աճ»,-նշել է Իվանովը: ՌԴ փոխվարչապետը գերակա ոլորտների թվում առանձնացրել է էներգետիկան, ներառյան ատոմայինը, տրանսպորտը, կապը, այդ թվում` բջջային: «Սրանք տնտեսության այն ոլորտներն են, որոնք տալիս են Հայաստանում ռուսական ներդրումների ամենամեծ աճը: Խնդիրներ կան, մենք դրանք այսօր քննարկել ենք, սակայն վերջին տարիներին դրանք լուծվում են, չնայած իրադրության ողջ բարդությանը, կապված երկու երկրների միջեւ առկա տրանսպորտային խնդիրների հետ»,-ընդգծել է Սերգեյ Իվանովը:



Իր հերթին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ Փոթի-Կովկաս լաստանավի առաջին երթն հաջող է անցել եւ դա հույս է ներշնչում, որ տրանսպորտային խնդրի մի մասը կլուծվի: «Դա երկաթուղային լաստանավ է, որը 50 վագոն է տեղավորում, եւ եթե ամեն ինչ լավ լինի, այդ վագոնների ժամանումը Հայաստան կդադարի խնդիր լինել»,-հավելել է Սերգեյ Իվանովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---