Սահմանամերձ Կողբում Թումո կբացվի23 հուլիսի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամը և Սիմոնյան կրթական հիմնադրամը հայտարարում են Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում Թումո կենտրոն բացելու նախաձեռնության մասին: Նախաձեռնությունը իրականություն կդառնա «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի, Սիմոնյան կրթական հիմնադրամի, ինչպես նաև «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության և արգենտինահայ բարերարներ Պողոս Էքսերցեանի, Գրիգոր Սիմսիրողլու և Նշան Դևեդջյանի համագործակցության շնորհիվ։ Հուլիսի 26-ին Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար արտադպրոցական ուսումնական կենտրոն է, որտեղ ուսանողները ձեռք են բերում արվեստի և տեխնոլոգիաների ոլորտներում նորագույն գիտելիքներ և հմտություններ: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներկայումս գործում է չորս կենտրոն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |