ԻՀՊԿ հրամանատար. Իրանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խմբավորումներ են ոչնչացվել25 հուլիսի 2016 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Իրանի հյուսիսարևմտյան Քուրդիստան և Արևմտյան Ադրբեջան նահանգներում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) 2 ահաբեկչական խմբավորում է ոչնչացրել: Այս մասին հուլիսի 24-ին հայտնել է ԻՀՊԿ հրամանատար, բրիգադային գեներալ Մաջիդ Արջմանդֆարը: Ըստ Արջմանդֆարի` ԻՀՊԿ-ն ոչնչացրել է 23 ահաբեկչի և վնասներ է հասցրել նրանց բազաներին: Նա նաև հայտնել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում ընդհանուր առմամբ գործում է 5 ահաբեկչական խմբավորում,իրանական Press TV-ին հղումով գրում է Razm.info-ն: Հուլիսի 22-ին Արևմտյան Ադրբեջան նահանգում ԻՀՊԿ-ն փորձել է վնասազերծել ևս 4 ահաբեկչի, ովքեր փորձում էին Թուրքիայից հատել Իրանի սահմանը: Ահաբեկիչներից 2-ը դիմել էին փախուստի, մեկը ձերբակալվել էր, իսկ մյուսն էլ` սպանվել: Իսկ հուլիսի 19-ին Իրանի հարավարևելյան նահանգ Սիստան-Բելուջիստանում ձերբակալվել էր 40 ահաբեկիչ: Այդ նահանգի Խաշ քաղաքում հայտնաբերվել էր ահաբեկիչների կառուցած ստորգետնյա թունելը, որի միջոցով նրանք պլանավորել էին իրականացնել 2 խոշոր պայթյուն: 2016թ. հունիսից Իրանը Քուրդիստան և Սիստան-Բելուջիստան նահանգներում ակտիվ պայքար է մղում ահաբեկչական խմբավորումների դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |