2018-ից հայաստանյան ավտոշուկայից կարող են անհետանալ BMW-ի կաբրիոլետները28 հուլիսի 2016 - 15:05 AMT PanARMENIAN.Net - BMW ավտոկոնցեռնն իր կաբրիոլետ և կուպե թափքերով մեքենաները չի համալրի «ԷՌԱ-Գլոնաս» (ավտովթարների արտակարգ արձագանքման) համակարգ՝ պահանջարկի անկման հետևանքով «տնտեսական աննպատակահարմարության» պատճառաբանությամբ, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ շուկայի մասնակիցներին հղումով։ Վերջիններից մեկի խոսքով, այդ մեքենաներում նման համակարգի ներդրման արժեքը մոտ 250 հազար եվրո է, փորձարկումը՝ ավելի քան 500 հազար ռուբլի։ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի համաձայն՝ միության տարածքում արտադրվող բոլոր ավտոմեքենաները 2017 թ․ սկսած պետք է համալրվեն ռուսական պետական «ԷՌԱ-Գլոնաս» համակարգերով։ Դրա արդյունքում Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, և Ղրղզստանում այլևս հնարավոր չի լինի գնել BMW-ի 2-րդ սերիայի կուպե, 4-րդ սերիայի կուպե և կաբրիոլետ՝ ներառյալ M4, 6-րդ սերիայի կուպե և կաբրիոլետ՝ ներառյալ М-մոդելները, ընթացիկ 5-րդ սերիայի բոլոր մոդելները, М5, Z4, I8 մեքենաները, ինչպես նաև՝ 2-րդ սերիայի Active Tourer փոքրածավալ թափքով բեռնատարներ։ BMW-ի մյուս բոլոր մոդելներում «Գլոնաս» համակարգ ներդրվում է, քանի որ, կոնցեռնի հանաստմամբ, ռուսական շուկան ու դրա հետ փոխկապակցված ԵՏՄ շուկան կարևոր են ընկերության համար։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |