The New York Times թերթի վեբ-կայքում Հայաստանին նվիրված էջ է բացվել

PanARMENIAN.Net - The New York Times թերթի վեբ-կայքում Հայաստանին նվիրված էջ է բացվել` «1915 Genocide Bracelet» (www.myarmenianpride.com): Էջը պատմում է Հայաստանի պատմության մասին` հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Հատուկ ուշադրություն է հատկացվում Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությանը: Պատմվում է նաեւ այն մասին, թե ինչ տարածքներ են մնացել Հայաստանին Առաջին Համաշխարհային Պատերազմից հետո, երբ թուրքական կառավարությունը, Խորհրդային Ռուսաստանի հետ ստորագրելով համաձայնագիր, մոռացության մատնեց ամերկացի նախագահ Վուդրո Վիլսոնի ծրագիրը, ըստ որի Հայաստանին պետք է փոխանցվեր 6 թուրքական մարզ, այդ թվում Կարսն ու Արդահանը:



Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ The New York Times-ը ուղղում է մտցրել հոդվածի մեջ, որում հիշատակվում էր Հայոց ցեղասպանությունը: Հոդվածում գրված էր «կոտորած», սակայն The New York Times խմբագրական խորհրդի 2004 թվականի որոշմամբ, 1915 թվականի իրադարձությունները համապատասխանում են «ցեղասպանություն» որակավորմանը եւ այդ թեմայով հոդվածներ գրելիս խմբագրությունը միշտ օգտագործում է «ցեղասպանություն» բառը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---