ԱԱԾ. «Զվարթնոցի» ու «Արմենիա» ՀԸ-ում ռումբերի մասին ահազանգներն արվել են Ռուսաստանից28 հուլիսի 2016 - 18:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների համակցված գործունեության շնորհիվ հայտնաբերվել է ս.թ. հուլիսի 27-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր կատարած անձը: Ինչպես հայտնում են ԱԱԾ-ից, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1987 թվականին ծնված Սարգիս Ռուբենի Սաֆարյանը Ռուսաստանի Դաշնությունից դեպի ՀՀ երկու առանձին զանգ կատարելով հայտնել է, թե իբր «Զվարթնոց» օդանավակայանում և «Արմենիա» հեռուստաընկերությունում տեղադրված են ռումբեր, որոնք կարճ ժամանակում պայթելու են: «Նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը քրեորեն պատժելի արարք է (ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդված), իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր տրամադրության տակ ունի բավարար միջոցներ ու հնարավորություններ նման ցանկացած արարք բացահայտելու և այն կատարած անձին հայտնաբերելու համար», - նշվում է հաղորդագրությունում: Փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցվել են իրավասու պետական մարմիններին` համապատասխան իրավական ընթացակարգեր սկսելու համար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |