Փաստաբան. Պավել Մանուկյանի որդին պատշաճ բուժօգնություն չի ստանում, պայմանները անմխիթար են29 հուլիսի 2016 - 09:51 AMT PanARMENIAN.Net - «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արամ Մանուկյանի վիճակը, փաստաբան Ինեսա Պետրոսյանի փոխանցմամբ, շարունակում է մնալ ծանր: Պավել Մանուկյանի որդին հուլիսի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից այստեղ տեղափոխվեց այն բանից հետո, երբ դատարանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը նրան կալանավորելու մասին: Փաստաբանի խոսքով, Մանուկյանը դատապարտյալների հիվանդանոցում պատշաճ բուժօգնություն չի ստանում և անմխիթար վիճակում է գտնվում: «Ամբողջ այդ սենյակը գտնվում էր խոնավության մեջ, պատերը բորբոսնած էին: Ինձ թվում է ճիշտ չէր նրա տեղափոխումը այս փուլում, որովհետև վիրահատությունից նույնիսկ 24 ժամ չէր անցել, հետվիրահատական սննդի պահպանման ռեժիմ անգամ չկա՝ ուղղակի սև, չոր հաց, մեծ կտորով պանիր և կարագ էր դրված նրա կողքը, որից նա նույնիսկ օգտվելու հնարավորություն, ըստ էության, չուներ», - ասում է փաստաբանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Փաստաբանը նշում է, որ պատրաստվում է Մանուկյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու միջնորդություն ներկայացնել դատարան։ Առաջիկայում կքննվի նաև Պավել Մանուկյանին կալանավորելու հարցը, որից հետո հնարավոր է, որ նա նույնպես այստեղ տեղափոխվի: «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշել է՝ Պավել Մանուկյանի վիճակը բարելավվել է, բժիշկներն անջատել են արհեստական շնչառության սարքը։ Բուժհիմնարկի գործադիր տնօրենի խոսքով՝ դատարանի որոշման դեպքում Մանուկյանի վիճակը թույլ է տալիս նրան «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխել։ Չնայած Պավել Մանուկյանին ձերբակալելու որոշում դեռ չի կայացվել, նրա կինը՝ Մարինե Մանուկյանը, փոխանցել է, որ արդեն երկրորդ օրն է՝ չի կարողանում ամուսնուն ու որդուն տեսակցել։ Հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Հուլիսի լույս 27-ի գիշերը իրավապահների հետ ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում վիրավորվել են զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև իրավապահներից մեկը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |