Յուրի Մերզլյակով. Ժամկետային կանխատեսումները ամենաբարդ գործն է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ժամկետային կանխատեսումները ամենաբարդ գործն է, եւ, եթե մի կողմ դնենք բոլոր սուբյեկտիվ պայմանները, կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման համար հնարավորություններ ներկա դրությամբ կան, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, ամեն բան կախված է կողմերի քաղաքական կամքից, այսինքն` կատարել «իրոք կարեւոր քայլեր, իմ կարծիքով, միմյանց ուղղությամբ վերջին քայլերը` այդ սկզբունքները համաձայնցենելու համար»: Ռուս դիվանագետի ենթադրություններով, եթե դա կատարվի, համաձայնագրի մշակման շատ բարդ աշխատանք կսկսվի, որտեղ, իհարկե, եւս բազմաթիվ խնդիրներ, հակասություններ կլինեն: «Սակայն, գլխավորը,- վստահ է Յուրի Մերզլյակովը,- եթե մենք հիմա համաձայնեցնենք այդ սկզբունքները, ապա ապագա կարգավորման կրող կոնստրուկցիաները կհամաձայնեցվեն եւ դա Հայաստանի նոր ղեկավարությանը եւ ադրբեջանական կողմին հնարավորություն կտա, հետդարձի քայլեր չկատարել, որպեսզի գործընթացը վերականգնվի»:



ԵԱՀԿ ՄԽ-ում ՌԴ համանախագահի կարծիքով, Հայաստանի ընտրությունները չեն ձգձգի այս գործընթացը, որովհետեւ այն շարունակվում է արտգործնախարարների մակարդակով` ընտրություններից անկախ: «Ինձ հարցրել են, թե ինչպես Հայաստանի վարչապետի մահը կազդի բանակցային գործընթացի վրա, եւ ես կարծիք եմ հայտնել, որ չպետք է ազդի: Ես կարծում եմ, որ ժամանակավոր կառավարությունը, այսինքն արտգործնախարարները, կշարունակեն աշխատանքը: Հուսով եմ, որ նաեւ կշարունակվի ձեր հարցի լուծումը փնտրելու աշխատանքը»,- ամփոփել է դիվանագետը, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---