Էլէներգիայի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար սոցնպաստը կբարձրանա29 հուլիսի 2016 - 11:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն անապահով ընտանիքների համար 2016-ի օգոստոսի 1-ից կփոխհատուցի 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը: Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի հուլիսի 29-ի նիստում: Հիմնավորման համաձայն՝ 2016-ի օգոստոսի 1-ից Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 4.32 դրամով ավելի է, ինչը նշանակում է, որ նույն 202 կվտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարի մոտ 1000 դրամ ավելի: Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար նախատեսվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Կառավարության նիստի ժամանակ նշել է, որ դրանով հնարավորինս կհատուցվի մոտ112 հազար 300 ընտանիքի էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված լրացուցիչ ծախսերը, գրում է Panorama.am-ը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է մոտ 202 կվտ. ձմեռային ամիսներին` 325, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ: 2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 5.9 տոկոսով կամ 2.58 դրամով: Որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 24-ի նիստում: Սակայն, 2016-ի հուլիսի 31-ին Կառավարության և ՀԷՑ-ի նոր սեփականատեր «Տաշիր»-ի կողմից էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորումն ավարտվում է: 2015-ի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել էր 6.9 դրամով: Ստացվում է, որ բնակչությունը մոտ 4.4 դրամով ավելի կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |