Պավել Մանուկյանի վիճակում դրական փոփոխություն կա. Նա շարունակում է հացադուլը30 հուլիսի 2016 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ոստիկանության պարեկապահակային գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա: Այս մասին լրագրողներին հայտնել է«Էրեբունի» Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը: «Նրա գիտակցությունը տեղն է»,-ասել է բժիշկը և նշել, որ Պավել Մանուկյանը թեև հացադուլը շարունակում է, սակայն դեղորայք ստանում է: Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Դրանից առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Նրանք հուլիսի 26-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հայր և որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում: Արամ Մանուկյանին հուլիսի 27-ին «էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Պավել և Արամ Մանուկյանների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ինեսա Պետրոսյանը եղել է հիվանդասենյակում և հուլիսի 28-ին հայտնել, որ Պավել Մանուկյանը մարտական է տրամադրված և հացադուլ է հայտարարել: Կարդացեք նաև՝ Արամ Մանուկյանի հանդեպ վատ վերաբերմունքի հատկանիշներով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |