Թուրքիան մտադի՞ր է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է առաջիկա օրերին կամ շաբաթներին ճնշում գործադրել միջազգային հանրության վրա, որը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այնպիսի երկրների, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը` հանդես գալ դիվանագիտական նախաձեռնությամբ եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել այն ուղղությամբ, որ Հայաստանը ցեղասպանության համար մեղադրանքների խորը ուսումնասիրության համար ընդունի պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին թուրքերի առաջարկը:



Հնարավոր է, Թուրքիայի նախաձեռնության պատճառն այն է, որ ԵՄ-ում նախագահող Գերմանիան պատրաստում է մի բանաձեւ, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար: «Զաման» թերթը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի 19 պետություններ, այդ թվում ԱՄՆ-ի մեծ մասը: «Շատ դժվար է հասկանալ, թե ինչու աշխարհի ազդեցիկ երկրները ոչինչ չեն անում համոզելու համար Հայաստանին, որ նա համաձայնվի հանձնաժողովի ստեղծմանը, որը կարող է բաց լինել երրորդ երկրների պատմաբանների համար»,-ասել է աղբյուրը Թուրքիայի կառավարությունում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---