Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը![]() 1 օգոստոսի 2016 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը հերթական անգամ պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը: Ինչպես հայտնում է Bild-ը, մենամարտում նա հաղթել է խորվաթուհի Նեվենկա Միլովիչին: Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 36 մենամարտ: Սյուզաննա (Սյուզի) Քենտիկյանը հայ բռնցքամարտիկ է, որը ներկայացնում է Գերմանիան: WBA 2007թ., IBF 2007թ., BO 2009թ. վարկածներով թեթեւագույն քաշային կարգում կանանց աշխարհի չեմպիոն է: Նրան նաեւ անվանում են «Killer Queen»: 1992 թ-ն Կենտիկյանների ընտանիքը տեղափոխվում է Գերմանիա: 2007 թ-ին նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջատար կազմակերպությունների տիտղոսները: 2008 թ-ն ստացել է Գերմանիայի քաղաքացիություն: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |