Լորդ Ռասել Ջոնսթոնը կայցելի Ղարաբաղ, այցի ժամկետը ճշտվում է

PanARMENIAN.Net - Այսօր իր աշխատանքը սկսող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանը կքննարկի ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնի այցը Լեռնային Ղարաբաղ: Լորդ Ռասել Ջոնսթոնը կայցելի Ղարաբաղ, այցի ժամկետը ճշտվում է: Ենթակոմիտեի ղեկավարին այցի ժամանակ կուղեկցեն ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների անդամները, ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեի համազեկուցողներ Անդրես Հերկելը, Թոնի Լլոյդը Ադրբեջանի կողմից, Միկկո Էլոն եւ Ժորժ Կոլոմբյեն Հայաստանի կողմից: Տարաձայնությունները, կապված այցի ժամկետի հետ, կապված են այն տարածքների հետ, որոնք կայցելի պատվիրակությունը: Ակնկալվում է, որ պայմանավորվածությունն այդ առիթով կկայացվի երկու երկրների պատվիրակությունների ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ նստաշրջանի շրջանակներում, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---