Արթուր Դավթյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար 4 օգոստոսի 2016 - 17:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` օգոստոսի 4-ին հրաժարականից հետո ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Օգոստոսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը: «Տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, և ինքն օգոստոսի 4-ին վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները», - գրել է Մելքոնյանը: Կարդացեք նաև՝ 2-րդ պաշտոնանկումն ԱԱԾ-ում. Աշխատանքից ազատվել է տնօրենի առաջին տեղակալը Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |