Թուրքիան չի պատրաստվում ռազմական գործողություններ իրականացնել Իրաքում, պնդում է թուրք դիվանագետը

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր չէ Իրաքի տարածքում որեւէ ռազմական գործողություն իրականացնել քուրդ անջատողականների օջախները ճնշելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրիքայի դեսպան Հուսեին Ավնի Կարսիլողլուն: Նրա խոսքերով, վերջին ռազմական գործողությունները Թուրքիայի եւ Իրաքի սահմանի վրա կրում են պետական սահմանները ամրապնդող բնույթ:



«Յուրաքանչյուր երկիր իր պետական սահմանը պաշտպանելու իրավունք ունի: Այդ նպատակով աշխարհի տարբեր երկրներում պետական սահմանների վրա տարբեր միջոցառումներ են անցկացվում, այդ թվում ռազմական զորաշարժեր ծանր ռազմական տեխնիկայի կիրառմամբ: Իրաքի հետ սահմանի վրա Թուրքական զինված ուժերի գործողությունները վերջին օրերին ընդամենը զորաշարժեր են»,- նշել է նա, հայտնում է «Նովոստի-Ազեռբաջան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---