Սարգիս Մարտիրոսյանը՝ Երևանի նոր ոստիկանապետ

Սարգիս Մարտիրոսյանը՝ Երևանի նոր ոստիկանապետ

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով Երևանի ոստիկանապետ է նշանակվել Սարգիս Մարտիրոսյանը:

Այս մասին է գրում Tert.am-ը՝ հղում անելով ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի աշխատակից Էդգար Ջանոյանին:

«ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը», - ասել է նա:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն օգոստոսի 8-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ: Աշոտ Կարապետյանը եղել է դեպքի վայրում ու ոստիկանների գործողությունը համակարգողներից էր:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---