Իրանի շուրջ ռազմական լարվածությունը սպառնում է հակամարտության մեջ ներքաշել Կենտրոնական Ասիայի ողջ տարածաշրջանը

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մարտի կեսին Ադրբեջան կատարած այցի ընթացքում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը պայմանավորվածության է հասել ՆԱՏՕ-ի ուժերի կողմից մեկ օդակայանի եւ երկու ռազմակայանների օգտագործման շուրջ` Աֆղանստանում ռազմական գործողությանն աջակցելու համար: Ինչպես հաղորդում է Global Research-ը, օդակայանը եւ ռազմակայանները ԱՄՆ-ն կարդիականացնի ՆԱՏՕ-ի չափանիշներին համաձայն: Բոլոր այդ միջոցները կձեռնարկվեն IPAP ծրագրի շրջանակներում, որ ստորագրվել է Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ: Բացի այդ, ԱՄՆ-ն սատարում է Կասպից ծովում Ադրբեջանի ռազմածովային ուժերի արդիականացմանը «Կասպից պահապաններ» նախագծի շրջանակներում: Նախագծի նպատակն է համակարգել Ղազախստանի եւ Ադրբեջանի գործողությունները ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության եւ այլ կառույցների հետ Կասպից ծովում անվտանգության համակարգի ամրապնդման համար: Ռազմավարական խնդիր է ապահովել անվտանգ ծովային միջանցք Կասպից ծովում, գրում է պարբերականը:



Մեկնաբանելով Իրանի կողմից Ադրբեջանին հարվածներ հասցնելու հավանականությունը, Global Research-ը գրում է, որ տվյալներն այդ մասին հաճախակի են դարձել ադրբեջանական մամուլում: Ինչ վերաբերում է ռազմական լարվածության աճին Իրանի շուրջ, ապա դա կարող է սպառնալ ներգրավմամբ ոչ միայն Իրանի հարեւաններին, այլ նաեւ Կենտրոնական Ասիայի ողջ տարածաշրջանին, գրում է «Իրական Ադրբեջան» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---