19 ապրիլի 2007 - 14:14 AMT
Հիլարի Քլինթոնը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի աջակցությամբ
Սենատոր Հարրի Ռեյդը եւ ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Հիլարի Քլինթոնը հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի աջակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): «Մենք ողջունում ենք երկու ականավոր քաղաքական գործիչների որոշումը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին աջակցելու վերաբերյալ: Բանաձեւի ընդունման օգտին հանդես եկող սենատորների եւ Ներկայացուցիչների պալատի անդամների թվի աճը պատկերավոր կերպով ցույց է տալիս, որ ցեղասպանության դեմ պայքարին ուղղված գործողությունները մեծ աջակցություն են վայելում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահի մեկ այլ թեկնածու, սենատոր Բարակ Օբաման հայտարարել էր Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության եւ կարեւորության մասին: