ԵԽ գլխավոր քարտուղարը դատապարտել է Թուրքիայում քրիստոնեական հրատարակչության աշխատակիցների վայրագ սպանությունը19 ապրիլի 2007 - 15:09 AMT PanARMENIAN.Net - «Ցնցված եմ Թուրքիայի հարավ-արեւելքում` Մալաթիայում մի քանի մարդկանց վայրագ սպանությամբ: Ինչպես կարելի է ենթադրել, այն կատարվել է կրոնական դրդապատճառնելով, քանի որ զոհվածները աշխատում էին քրիստոնեական հրատարակչությունում: Ես վրդովված եմ այդ հանցագործությամբ, որի մեղավորները խորը զզվանք են առաջացնում: Համոզված եմ, որ թուրքական իշխանությունները անհրաժեշտ ամեն ինչ կձեռնարկեն, որպեսզի հանցագործները կանգնեն դատարանի առջեւ»,-ասվում է Թերի Դեւիսի հայտարարության մեջ, որ տարածել է ԵԽ մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Թուրքիայի հարավ-արեւելքում Մալաթիա քաղաքում հրատարակչության վրա կատարված զինված հարձակման արդյունքում զոհվել են երեք հոգի, եւս չորսը ստացել են դանակի ծանր հարվածներ: Ըստ նախնական տվյալների, հարձակումը կատարել են ազգայնամոլ դեռահասները, որոնք բողոքում են Թուրքիայի տարածքում Աստվածաշնչի տարածման դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |