Մոսկվան նորից հայտարարել է Կոսովոյի հարցով խիստ դիրքորոշման մասին

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Բելգրադում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մոսկվայի բացասական վերաբերմունքը Ախտիսաարիի ծրագրի նկատմամբ, որակելով այն որպես Կոսովոյի հարցով «ստիպողական» որոշում: ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքերով, Ախտիսաարիի ծրագիրը բացարձակապես անընդունելի է: Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Կոսովոյի ապագա կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների շարունակության անհրաժեշտության մասին` ընդգծելով տարածաշրջան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ առաքելություն ուղարկելու նպատակահարմարությունը. դրա անդամները պետք է տեղում հետազոտեն ներքաղաքական իրավիճակը Կոսովոյում եւ հետո հաշվետվություն ներկայացնեն Նյու-Յորքում, հայտնում է FoNet լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---